«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսել է իր կարծիքը Բունդեսլիգայի վերսկսման վերաբերյալ.
«Իսպանիայում կարծիք կա, որ եթե Գերմանիայի Բունդեսլիգան չկարողանա ավարտին հասցնել մրցաշրջանը, ապա ոչ ոք չի կարող: Տպավորիչ է, թե ինչպես են Գերմանիայում պայքարում վիրուսի դեմ: Եվ եթե նրանք չկարողանան այնտեղ Բունդեսլիգան ավարտին հասցնել, ապա ո՞վ է կարող»,- մեջբերում է ֆուտբոլիստին Kicker-ը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարից հետո թոփ-առաջնություններից առաջինը վերսկսվում է Բունդեսլիգան՝ մայիսի 16-ին։
Այսօր հայտնի է դարձել նաև, որ ՌՊԼ-ի 2019/20 մրցաշրջանը ևս կվերսկսվի։