«Պարի Սեն Ժերմենը» ևս ցանկանում է գնել Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչին, հաղորդում է RMC Sport-ը։
Բացի ՊՍԺ-ից Պյանիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը մտադիր է Արտուր-Պյանիչ փոխանակման շնորհիվ ստանալ բոսնիացի ֆուտբոլիստին։
Հաղորդվում է, որ փարիզյան ակումբը մտադիր է ավելի լավ պայմաններ առաջարկել Պյանիչի տրանսֆերի համար «Յուվենթուսին»։
Ամեն դեպքում հաղորդվում է, որ «Բարսելոնան» առաջատար է Պյանիչի համար մղվող պայքարում։