Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալել էր «Յուվենթուսին»։
Խաղի հաշիվը բացվեց 31-րդ րոպեին։ Տանտերերին 11-մետրանոց հարվածով առաջ մղեց Ջորդան Վերետուն։ 44-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն անվրեպ իրացրեց իր իսկ վաստակած 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։ Առաջին կեսի վերջում Վերետուն դուբլ գրանցեց։ Նրան գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։
Երկրորդ կեսում «Յուվենթուսը» ավելի բարդ կացության մեջ հայտնվեց։ 62-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ադրիան Ռաբյոն։ Սակայն չնայած 10 հոգով մնալուն՝ Անդրեա Պիռլոյի թիմը կարողացավ խուսափել պարտությունից։ 69-րդ րոպեին դուբլ գրանցեց Ռոնալդուն։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում էր։ Նա մասնակցեց ողջ խաղին։