WTA-ի մամուլի ծառայությունը հրապարակել է թենիսիստուհիների վարկանիշը, ովքեր վաստակել են առավելագույն միավորներ վերջին 10 տարվա ընթացքում`2010 թվականից ի վեր: Ցուցակը գլխավորում էր ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (66 308 միավոր), երկրորդ տեղում չեխ Պետրա Կվիտովան է (46 385), իսկ լավագույն եռյակը եզրափակում էր ռումինուհի Սիմոնա Հալեպը (44 590):
Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Անժելիկա Կերբերը (41 090), Վիկտորիա Ազարենկոն (39 235), Կարոլինա Պլիշկովան (30 207), Սամանթա Ստոզորը (27 461), Էլինա Սվիտոլինան (26 164), Գարբինյե Մուգուրուսան (26 056) և Վենուս Ուիլյամսը (24.641):
Ռուս թենիսիստուհիներից լավագույնն է Սվետլանա Կուզնեցովան, ով 20974 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը: Մարիա Շարապովան, ով փետրվարին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին, չի ընդգրկվել լավագույն 20-ի մեջ: