Թենիսի Մեծ Սաղավարտի մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը չի մասնակցի «US Open»-ին:
Պատճառը «Ուիմբլդոնի» մրցաշարի ժամանակ ստացած ազդրի վնասվածքն է:
«Բժիշկների երկարատև ուսումնասիրությունից հետո որոշեցինք, որ չեմ մասնակցի Մեծ Սաղավարտի առաջիկա մրցաշարին, որպեսզի ազդրի մկանիս վնասվածքն ամբողջովին բուժվի»,-գրել է 39-ամյա ամերիկուհին:
Հիշեցնենք, որ «US Open»-ը կմեկնարկի օգոստոսի 30-ին: