Grand Slam-ի մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը որոշել է հրաժարվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցությունից։
«Իմ անունը չկա մասնակիցների թվում։ Իսկ եթե կա, ուրեմն չպետք է լիներ»,- Ուիլյամսի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
39-ամյա Ուիլյամը 4 անգամ ոսկե մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերում՝ մեկը մենախաղում (Լոնդոն-2012) և 3-ը զուգախաղում քրոջ՝ Վինուսի հետ։
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։
Ուիմբլդոն-2021-ի առաջին շրջանում Սերենան կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչի հետ։