Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպաններ Միրանչուկ եղբայրները կարող են հայտնվել «Սևիլիայում»:
Նախկինում տեղեկություն էր տարածվել, թե իբր «Բարսելոնան» մոտ է Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերը ձեռք բերելուն, սական իսպանական «СЭ» պարբերականը հերքում է այդ տեղեկությունը:
Հաղորդվում է, որ Միրանչուկ եղբայրների նկատմամբ հետաքրքրվածություն ունեն նաև «Ռոման» ու «Միլանը»:
Դադարեցված մրցաշրջանում Ալեքսեյ Միրանչուկն անցկացրած 24 խաղում դարձել է 9 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ, իսկ Անտոն Միրանչուկը անցկացրել է 13 խաղ՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: