Ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը մոտ ժամանակներս «Ատալանտայից» կարող է տեղափոխվել «Ջենոա»:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հայտնում է, որ ջենովական ակումբը և ռուս կիսապաշտպանը պայմանավորվել են տրանսֆերի շուրջ։
Նշվում է, որ Ջենովայի գործարքն ավարտելու համար անհրաժեշտ է Ատալանտայի համաձայնությունը։ Ակումբը ցանկանում է գնահատել վնասվածք ունեցող խաղացողների հետ կապված իրավիճակը, իսկ գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խնդրել է իրեն ժամանակ տալ։