«Լացիոն» ցանկանում է ձեռք բերել «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին: Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լատիտոն կապ է հաստատել «Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասիի հետ՝ քննարկելու ռուս ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը:
Միրանչուկը իտալական թիմում է հանդես գալիս 2020 թվականից: