Կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը հունվարին կարող է հեռանալ «Ատալանտայից»: Այս մասին հաղորդում է repubblica.it-ը:
Հաղորդվում է, որ Ջենովան հետաքրքրություն է ցուցաբերում ռուս ֆուտբոլիստի նկատմամբ։Ակումբն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ «Ատալանտան» ցանկանում է Միրանչուկի վաճառքից ստանալ 12 միլիոն եվրո՝ գումարած 3 միլիոն եվրո՝ որպես բոնուս։
Այս մրցաշրջանում Ալեքսեյը «Ատալանտայի» կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։