Չինական «Տյանցզին Տյանհայ» ակումբը, որը 2015-2018 թվականներին անվանվում էր «Տյանցզին Ցյուանցզան», պաշտոնապես սնանկ է ճանաչվել, տեղեկացնում է Globoesporte-ն:
Ակումբի պարտքը կազմում է 150 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում թիմի ֆուտբոլիստները հրաժարվել էին իրենց աշխատավարձերից, բայց իրավիճակը փրկել հնարավոր չի եղել:
Հավելենք, որ ժամանակին այս ակումբում են հանդես եկել ՝ Ակսել Վիտցելը, Ալեշանդրո պատոն և Լուիս Ֆաբիանոն: