Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Ակսել Վիտցելը խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի մասին, որի շրջանակում վաղը՝ Թուրինում, Բելգիան մրցելու է Ֆրանսիայի հետ.
«Ճիշտ չէ Ազգերի լիգան համեմատել Աշխարհի առաջնության կամ Եվրոպայի առաջնության հետ, բայց այստեղ հաղթանակի համար պայքարում է 4 թոփ հավաքական: Եթե մենք հաղթենք, դա մեծ նվաճում կլինի մեր կոլեկտիվի համար: Մենք, ինչպես միշտ, առավել քան մոտիվացված ենք, քանի որ ներկայացնում ենք մեր երկիրը:
Մեկ ամիս առաջ Ֆրանսիան հեռու էր լավ մարզավիճակից, բայց նա մնում է Ֆրանսիան: Մեր դեմ խաղում ֆրանսիացիները կարող են լավագույնս հանդես գալ»,-ասել է Վիտցելը: