Գերմանական Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտցելը անսովոր վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից մինչև տարեվերջ:
30-ամյա բելգիացին տունը ընկնելիս վնասել է դեմքը: Խաղացողին անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Վիտցելն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: