Վերջապես կայացավ UFC-249 մրցաշարը: Երեկոյի գլխավոր մենամարտում մրցեցին Թոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեյջին: Խաղասեղանին դրված է թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Մենամարտը ձգվեց 5 ռաունդ: Սկզբում առավելությունը Ֆերգյուսոնի կողմն էր, սակայն հետզհետե Գեյջին հավասարեցրեց մենամարտը, իսկ 5-րդ ռաունդում՝ մենամարտի ավարտից 30 վայրկյան առաջ, մրցավարը ստիպված էր կանգնեցնել մենամարտը, քանի որ Ֆերգյուսոնը գտնվում էր ծանր իրավիճակում:
Այժմ Գեյջին պետք է մենամարտի Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: