UFC-ի նախկին չեմպիոն Թոնի Ֆերգյուսոնը մարտահրավեր է նետել երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորին:
«Երկուշաբթի McNuggets. Մենք կվերադարձնենք UFC-ին իր նախկին փառքը», – գրել է Ֆերգյուսոնը twitter-ում.
Մայիսի 9-ին Ֆերգյուսոնը հինգերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվեց Ջասթին Գեյջիին և զիջեց նրան ժամանակավոր թեթև քաշային չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև հնարավորությունը չեմպիոնական մենամարտ անցկացնելու Խաբիբ Նուրմագոմեդովի հետ։