Գերմանական «Էրցգեբիրգեի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու մյուս աշխատողները կարանտինային ռեժիմի են անցել, քանի որ թիմի անդամներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Անվտանգության կանոններից ելնելով՝ «Էրցգեբիրգեի» բոլոր խաղացողները, մարզիչներն ու անձնակազմը կարանտինային ռեժիմում են։ Այդպիսի որոշման պատճառը թիմի անդամներից մեկի մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունքն է, որը ստացվել է թեստերի երկրորդ շարքից։
Կապի մեջ ենք առողջապահական մարմինների հետ ու նրանց մանրամասն ներկայացրել ենք դիպվածը։ Կարանտինը կտևի մինչև հինգշաբթի։ Մայիսի 7-ին ողջ թիմը նորից կորոնավիրուսի թեստ կհանձնի»,- ասված է «Էրցգեբիրգեի» հայտարարության մեջ։
«Էրցգեբիրգեն» հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում։