«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը The Good, The Bad & The Football փոդքասթի եթերում առանձնացրել է հինգ խաղացողի, որոնց տրանսֆերները «կարմիր սատանաները» պետք է իրականացնեն ակումբը ստեղծված իրավիճակից փրկելու համար։
Որպես անհրաժեշտ նորեկներ՝ անգլիացի նախկին ֆուտբոլիստը նշել է Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Գաբրիելին և նրա թիմակից Դեկլան Ռայսին, Մյունխենի «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեին, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» աստղեր Կիլիան Մբապեին և Ջուդ Բելինգեմին։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 9 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը՝ վտանգավոր գոտում գտնվող «Քրիստալ Փելասին» գերազանցելով միայն լրացուցիչ ցուցանիշներով։ Երկու ակումբներն էլ իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր։
























































