«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը, աստղային ֆուտբոլիստը հնարավոր տրանսֆերի վերաբերյալ նորությունների է սպասում «կապտանռնագույնների» ճամբարից։
Ֆերնանդեշի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս կայացված չէ, իսկ ակումբների միջև այս պահին որևէ համաձայնություն չկա։ Իրադարձությունների զարգացմանն ուշիուշով հետևում են նաև «Յուվենտուսը», «Միլանը», Մադրիդի «Ատլետիկոն» և Ստամբուլի «Գալաթասարայը»։
Նշենք, որ 32-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա հունիսի վերջը։
























































