Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 2027 թվականի ամռանը նոր պաշտպան ձեռք բերել։ «արքայական» ակումբն արդեն գտել է համապատասխան թեկնածուի, հայտնում է Bernabeu Digital-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» տրանսֆերային նպատակների ցանկում ընդգրկվել է անգլիական «Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Լուկա Վուշկովիչը։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 մլն եվրո։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լուկա Վուշկովիչը «Բրայթոնի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































