Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը երկրորդ հանդիպումն անընդմեջ անցկացրեց «Տեներիֆեի» կազմում Լա լիգա 2-ում։
Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին «Ժիրոնայի» դեմ տնային հանդիպմանը, որն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս հանդիպումից հետո «Տեներիֆեն» 12 միավորով 12-րդ տեղում է մրցաշարային աղյուսակում։
Հիշեցնենք, որ Ռանոսը գոլի հեղինակ է դարձել նախորդ՝ 8-րդ տուրում, «Կորդոբայի» դեմ կայացած արտագնա հանդիպմանը։ Այդ հանդիպմանը հայ հարձակվողը նորամուտը նշեց Լա լիգա 2-ում։
Մրցաշարային աղյուսակը

























































