«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը «Լիվերպուլի» դեմ խաղից հետո կատակել է լուսանկարչի հետ։
Կիրակի օրը Հալանդի թիմը «Էնֆիլդում» հաղթեց Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում՝ 3-0 հաշվով։ Հալանդը բացեց հանդիպման հաշիվը 65-րդ րոպեին։
Հանդիպումից հետո Sky Sports-ը հեռարձակեց նորվեգացի հարձակվողի և «Big Weekend» հաղորդման լուսանկարիչներից մեկի զրույցը։
«Դու ամենուր ես։ Ես քեզ ավելի շատ եմ տեսնում, քան կնոջս։ Դա իսկապես այդպես է», — ժպիտով ասել է Հալանդը։
Նշենք, որ Հալանդը 6 գոլ է խփել ԱՊԼ-ի այս մրցաշրջանի 6 հանդիպումներում։

























































