Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել թիմի աստղային հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը, եթե նա հրաժարվի երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնել է լրագրող Խուան Խեսուսը:
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆրանսիացի ռմբարկուի ապագայի հարցում ունի հստակ դիրքորոշում. եթե հաջորդ ամռանը Մբապեն նոր համաձայնագիր չկնքի, ապա կհանվի տրանսֆերի: «Սերուցքայինները» կտրականապես չեն ցանկանում թույլ տալ այնպիսի իրավիճակ, երբ ֆուտբոլիստի պայմանագրի ավարտին մնացած լինի ընդամենը մեկ տարի:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն մտածում է Մադրիդից հեռանալու մասին, քանի որ «Ռեալում» չի զգում ակնկալվող սերն ու աջակցությունը: Ինչպես հաղորդում է լրագրող Ֆրանսուա Գալյարդոն, ֆրանսիացի հարձակվողը ցանկանում է ուժերը փորձել Անգլիայում:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Մբապեին ձեռք է բերել 2024 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով: Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը:

























































