ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի A լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Սերբիային։ Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց նիդերլանդցի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, սակայն ընդամենը չորս րոպե անց սերբերի հարձակվող Միխայլո Ցվետկովիչը վերականգնեց հավասարությունը։
Հանդիպման վերջնահաշիվը 71-րդ րոպեին ձևակերպեց Ջոշուա Զիրկզեն՝ կարևոր հաղթանակ պարգևելով իր թիմին:
Այս խաղից հետո Նիդերլանդների ընտրանին վաստակած 8 միավորով գլխավորում է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Սերբիան դեռևս միավոր չի վաստակել և եզրափակում է քառյակը՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
























































