«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից, նույնիսկ եթե թիմը դուրս մնա Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա նորվեգացի հարձակվողի պայմանագրում բացակայում է այն կետը, որը թույլ կտար նրան միակողմանիորեն խզել համաձայնագիրը, եթե «քաղաքայինները» հեռացվեն Պրեմիեր լիգայից։ Սա նշանակում է, որ Հալանդի ապագայի վերաբերյալ որոշումը կայացնելու է բացառապես ակումբի ղեկավարությունը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե ֆինանսական կանոնների խախտման պատճառով ԱՊԼ-ում տեղը կորցնելու դեպքում աստղային ֆուտբոլիստը մտադիր է լքել թիմը։ Նշենք, որ Հալանդի գործող պայմանագրի ժամկետը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում արդեն մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ։



























































