Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2-0)։
Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 66-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկո Լազետիչը, որի համար սա 4-րդ գոլն էր ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ Ընդամենը 9 րոպե անց՝ 75-րդ րոպեին, հենց Լազետիչի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց և խաղի վերջակետը դրեց երևանյան թիմի պատմության լավագույն ռմբարկու Հելդեր Ֆերեյրան։ Վերջինս խփեց իր 7-րդ գնդակը ընթացիկ առաջնությունում։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և շարունակում է վստահորեն ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Չարենցավանի «Վանը» մնաց 4 միավորով՝ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































