Կայացել է ֆուտբոլի Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 2026/27 թվականների մրցաշրջանի չորրորդ փուլի (1/8 եզրափակիչ) վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են բոլոր զույգերը։ Իրենց մրցակիցներին են իմացել «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և պայքարը շարունակող մյուս թիմերը։
Մասնավորապես, այս փուլի կենտրոնական խաղում կմրցեն «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Չելսին»։ Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ դիմակայությունները․
- «Ֆլիթվուդ Թաուն» — «Արսենալ»
- «Մանչեսթեր Սիթի» / «Նորվիչ Սիթի» — «Բրայթոն»
- «Էվերտոն» — «Նյուքասլ»
- «Սանդերլենդ» — «Բրենտֆորդ»
- «Լիվերպուլ» — «Չելսի»
- «Բրեդֆորդ» — «Պիտերբորո»
- «Ֆուլհեմ» — «Քրիստալ Փելաս»
- «Բորնմուտ» — «Ասթոն Վիլա»
1/8 եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն 2026 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է։ Նախորդ մրցաշրջանի եզրափակիչում խաղում «քաղաքայինները» 2-0 հաշվով առավելության էին հասել Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ։




























































