Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ: Հանդիպումը կայացել է Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում։
Խաղի միակ և հաղթական գոլը 23-րդ րոպեին հեղինակել է Էնցո Ֆերնանդեսը՝ արդյունավետ փոխանցում ստանալով Պեդրու Նետուից:
Այսպիսով, լոնդոնյան ակումբը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Քաղաքաբնակներն» իրենց հերթին մյուս կիսաեզրափակիչում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ էին տարել «Սաութհեմփթոնի» նկատմամբ։
2025 թվականին մրցաշարի հաղթող էր դարձել «Քրիսթալ Փելասը»։
Տիտղոսների քանակով բացարձակ առաջատարն «Արսենալն» է (14 գավաթ)։
Եզրափակիչի մասնակիցները. «Չելսին» Անգլիայի գավաթը նվաճել է 8, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 7 անգամ։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ




























































