«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է TMW-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում 25-ամյա ֆրանսիացու նկատմամբ: Հաղորդվում է, որ «կարմիր սատանաների» սկաուտները հետևել են ֆուտբոլիստի խաղին Չեմպիոնների լիգայի վերջին խաղերում:
Իտալական մամուլը նախօրեին պնդում էր, որ «Յուվենթուսը» չի պատրաստվում բաժանվել ֆրանսիացի ֆուտբոլիստից:
Իր հերթին, «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Ռամոսը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։ Կատալոնական ակումբը հայտնել է, որ «Յուվենտուսին» թույլ է տվել բանակցություններ վարել Արտուրի հետ: «Բարսելոնան» վստահ է, որ իտալացի գրանդը մեծ գումար է վճարելու բրազիլացու համար: