Ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլան առաջիկայում կհամալրի անգլիական «Լիվերպուլի» շարքերը։ Այս տեղեկությունը հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբներն արդեն վերջնական համաձայնության են եկել 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Գործարքի հաստատագրված արժեքը կկազմի 117 միլիոն եվրո, սակայն հնարավոր բոնուսների ներառմամբ այդ գումարը կարող է հասնել մինչև 164 միլիոնի։ Սպասվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում կողմերը կիրականացնեն պաշտոնական փաստաթղթերի փոխանակում։
Հիշեցնենք, որ Բրեդլի Բարկոլան ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2023 թվականի ամառվանից։ Այդ ընթացքում նա փարիզյան թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 152 հանդիպման՝ դառնալով 39 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։



























































