Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
«Քաղաքայինները» նախատեսում են առաջիկա օրերին պաշտոնական առաջարկ անել արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ։ Հայտնի ինսայդեր և լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ «Սիթին» պատրաստ է շուրջ 130 միլիոն ֆունտ ստեռլինգ (152 միլիոն եվրո) վճարել «ազնվականների» 25-ամյա կիսապաշտպանի դիմաց։ Եթե գործարքը կայանա նշված պայմաններով, այն կդառնա անգլիական ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
Նշենք, որ այս պահին Պրեմիեր լիգայի պատմության ամենախոշոր տրանսֆերը համարվում է Ալեքսանդր Իսակի տեղափոխությունը «Նյուքասլից» «Լիվերպուլ»՝ 145 միլիոն եվրոյի դիմաց։
Ընդգծվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համաձայնություն տալու դեպքում Էնցո Ֆերնանդեսի աշխատավարձը ներկայիս պայմանների համեմատ զգալիորեն կբարձրանա։


























































