Իսպանական Լա Լիգայի 2026/2027 մրցաշրջանի մեկնարկային տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ուժերը չափեց էլիտար դիվիզիոն վերադարձած «Մալագայի» հետ։
Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 2:0 հաշվով։
Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հաշիվը բացվեց միայն 70-րդ րոպեին. «Ատլետիկոյին» առաջ մղեց հարձակվող Լի Կան Ինը։ Իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ մադրիդցիների հարձակվող Ալեքս Բաենան կրկնապատկեց հաշիվը՝ վերջակետ դնելով այս դիմակայությունում։
Նախորդ՝ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով «Ատլետիկոն» Լա Լիգայում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը՝ վաստակելով 69 միավոր: «Մալագան» իր հերթին 4-րդ տեղն էր գրավել Սեգունդայում և Լա Լիգայի ուղեգիր նվաճել փլեյ-օֆֆում տարած հաղթանակի շնորհիվ:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Հաջորդ տուրում «Ատլետիկոն» օգոստոսի 23-ին կընդունի «Վիլյառեալին», իսկ «Մալագան» մեկ օր անց սեփական հարկի տակ կխաղա «Դեպորտիվոյի» հետ:



























































