Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվորեն աշխատել կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo պարբերականը՝ հղում անելով TeamTalk-ին, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի ղեկավարությանն իր համաձայնությունն է տվել՝ «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերն իրականացնելու համար։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստակամ է բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից, եթե ֆինանսապես շահավետ առաջարկ ստանա։
Սուբիմենդին «զինագործների» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 58 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հեղինակավոր Transfermarkt-ը իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 75 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ այս ամռանը Սուբիմենդին Իսպանիայի ազգային հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։


























































