Սաուդյան «Ալ-Ահլիի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Պրո լիգայի առաջին տուրում «Ալ-Դիրիայի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Կրասնոդարի» սանն իր նորամուտի պաշտոնական խաղում դարձել էր միակ և հաղթական գոլի հեղինակը:
«Հիանալի մեկնարկ։ Ուրախ եմ նոր թիմիս կազմում առաջին գոլս խփելու համար։ Ամեն ինչ դեռ առջևում է: Շնորհակալություն աջակցության և շնորհավորանքների համար»,- գրել է Սպերցյանն իր տելեգրամյան ալիքում՝ կիսվելով հանդիպման լուսանկարներով:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում է «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ-Ահլի»: Ըստ արտասահմանյան մամուլի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 22 մլն եվրո։
Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ տուրում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ կընդունի «Աբհային»: Հանդիպումը նախատեսված է շաբաթ օրը՝ օգոստոսի 22-ին։























































