Իսպանացի պաշտպան Պեպ Չավարիան դարձել է անգլիական «Չելսիի» ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
««Չելսին» ուրախ է հայտարարել իսպանական «Ռայո Վալեկանոյից» Պեպ Չավարիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Իսպանացին ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2031 թվականը և Կոբհեմի մարզաբազայում կմիանա իր նոր թիմակիցներին՝ 2026/2027 մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հատկանշական է, որ 28-ամյա ֆուտբոլիստը միացել է «ազնվականներին»՝ փոխարինելու թիմից հեռացած Մարկ Կուկուրելյային։ Վերջինս, օրեր առաջ տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։
Ավարտված 2025/2026 մրցաշրջանում Չավարիան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա ակտիվում կա նաև 8 խաղ և 1 արդյունավետ փոխանցում Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում։




























































