«Բավարիան» պայմանագիր է կնքել սենեգալցի ֆուտբոլիստի հետ։ Բարա Սապոկո Նդիայեն մշտական հիմունքներով միացել է «Բավարիային»։
Մյունխենյան ակումբը հայտարարել է 18-ամյա կիսապաշտպանի տեղափոխության մասին գամբիական «Գամբինոս Սթարս» ակումբից։
Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2031 թվականը։ Նդյայեն վարձավճարով «Բավարիայում» է հանդես գալիս այս ձմռանից։
Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է առնվազն 3-4 միլիոն եվրո։


























































