Ավարտվեց 2026/2027 մրցաշրջանի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Մոսկվայի «Ռոդինայի» միջև։ Մոսկվացիները հաղթեցին 2-1 հաշվով։
23-րդ րոպեին Մաքսիմ Գլուշենկովը բացեց հաշիվը և առաջ մղեց Պետերբուրգի թիմին։ 59-րդ րոպեին 20-ամյա Արթուր Ղարիբյանը խփեց պատասխան գոլը, իսկ 65-րդ րոպեին նա արդեն դուբլ գրանցեց։
Այսպիսով, Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, ով փոխարինման դուրս գալով՝ դուբլ է ձևակերպել «Զենիթի» մարզադաշտում ՌՊԼ-ում։
Ղարիբյանն այս մրցաշրջանում արդեն դարձել է 3 գոլի հեղինակ՝ 2-ը ՌՊԼ-ում, մեկը՝ գավաթի հանդիպման շրջանակում։
Այս խաղից հետո «Զենիթը» վեց միավորով գլխավորում է Ռուսաստանի բարձրագույն դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոդինան» երեք միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։



























































