Ֆուտբոլի Հունգարիայի առաջնության 3-րդ տուրում «Պուշկաշ Ակադեմիան» արտագնա խաղում ծանրագույն հաղթանակ տարավ ՄՏԿ «Բուդապեշտի» նկատմամբ՝ դրամատիկ պայքարում առավելության հասնելով 3-2 հաշվով։
Հյուրերի կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Մարտին Կերնը, իսկ 23-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը: Տանտերերի կազմում 52-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Գաբոր Յուրեկը, իսկ 78-րդ րոպեին Զալան Կերեսին վերականգնեց հավասարությունը: Սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 90+8-րդ րոպեին Լամին Կոլին խփեց հյուրերի հաղթական գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Այս հաղթանակից հետո «Պուշկաշ Ակադեմիան» վաստակեց 6 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ ՄՏԿ «Բուդապեշտը» 4 միավորով 3-րդն է։



























































