«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով։
Ինչպես հայտնում է լեհ մարզական ինսայդեր Օսկար Մոխնիկը, լավ առաջարկ ստանալու դեպքում «Լեգիան» խոչընդոտներ չի ստեղծի հայ ֆուտբոլիստի հեռանալու համար և պատրաստ է դիտարկել նրա տրանսֆերը:
Երևանյան ակումբն այժմ վստահ ելույթներ է ունենում եվրոգավաթներում․ «Արարատ-Արմենիան» ընդամենը մեկ քայլ է հեռու Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլից և արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում։
Եվրոպական ասպարեզում կազմն ուժեղացնելու համար ակումբը մտադիր է խոշոր համալրում իրականացնել։

























































