Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարեց կիսապաշտպան Մագնես Ակլիուշի՝ «Մոնակոյից» ձեռքբերման մասին:
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։
Ըստ ինսայդների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 50 մլն եվրո։
Ակլիուշը «Մոնակոյի» երիտասարդական համակարգի սան է և ավագ թիմում է 2022 թվականի ամռանից: Անցյալ մրցաշրջանում կիսապաշտպանը 43 հանդիպմանը խփել է 7 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում:



























































