Չեմպիոնների լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Սլովենիայի գործող չեմպիոն «Ցելյեին»։
Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 38-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով վերականգնում է հաշվի հավասարությունը՝ 1-1։
Հյուրերից հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել էր Սվիտ Սեսլարը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ խաղակեսը կմեկնարկի քիչ անց։
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ
























































