Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի շահերը ներկայացնող Roc Nation գործակալության նախագահ Մայքլ Յորմարկը նոր թափ է հաղորդել բրազիլացու ապագայի շուրջ պտտվող ասեկոսեներին։
Ինչպես հայտնում է Goal.com-ը, Յորմարկը սոցիալական ցանցերում հրապարակել է Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում իր վայրէջքի պահը՝ կից գրելով. «Լոնդո՛ն, ես գալիս եմ։ Առա՜ջ»։
Բնականաբար, ֆուտբոլասերներից շատերն այս հրապարակումը միանգամից կապել են Վինիսիուսի՝ Լոնդոնի «Արսենալ» հնարավոր տեղափոխության բանակցությունների հետ։
Հատկանշական է, սակայն, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Վինիսիուսը հորդորել էր իր գործակալներին օր առաջ փակել «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ Բրազիլացի հարձակվողը մտադիր է և ցանկանում է շարունակել ելույթները մադրիդյան ակումբում։
























































