Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եվրոպական թիմերը կարող են բոյկոտել Աշխարհի ակումբային առաջնությունը՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։
Անցած շաբաթ հայտնի էր դարձել ՖԻՖԱ-ի նոր նախագծի՝ FIFA Forward Enterprise (FFE) առևտրային կառույցի ստեղծման մասին, որը նպատակ ուներ զբաղվել մրցաշարի իրավունքների վաճառքով։ Սակայն ֆուտբոլային կոնֆեդերացիաների խիստ քննադատության և ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների կողմից սպասվող բոյկոտի սպառնալիքի տակ Ինֆանտինոն ստիպված եղավ հրաժարվել այս գաղափարից։
Ըստ հայտնի լրագրող Բեն Ջեյքոբսի՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆին ստեղծված իրավիճակը կքննարկեն օգոստոսի 12-ին կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի՝ ՊՍԺ — «Ասթոն Վիլա» հանդիպման ժամանակ։ Նշենք, որ կատարցի ֆունկցիոները նաև զբաղեցնում է փարիզյան ակումբի նախագահի պաշտոնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեֆերինը ցանկանում է հասնել նրան, որ ECA-ն և ասոցիացիայի անդամ ակումբները բոյկոտեն Աշխարհի 2029 թվականի ակումբային առաջնությունը, եթե Ինֆանտինոն հրաժարական չտա ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից։
Այս գաղափարը կյանքի կոչելու համար, սակայն, ՈւԵՖԱ-ին անհրաժեշտ կլինի ստանալ կազմակերպության անդամ ավելի քան 850 ակումբների աջակցությունը։


























































