Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գոնսալո Գարսիան և հարձակվողական ոճի կիսապաշտպան Սեզար Պալասիոսը մոտ են կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելուն: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, իսպանացի ֆուտբոլիստներն արդեն բուժզննում են անցնում Լոնդոնի «Ֆուլհեմ» տեղափոխվելու համար:
Ակնկալվում է, որ 22-ամյա Գարսիայի և 21-ամյա Պալասիոսի տրանսֆերների դիմաց լոնդոնյան ակումբն ընդհանուր առմամբ կվճարի մոտ 42,5 միլիոն ֆունտ ստեռլինգ (34 միլիոն հիմնական գումար և 8,5 միլիոն՝ հնարավոր բոնուսներ): Եվրոյով հաշվարկելու դեպքում գործարքի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն:
Հիշեցնենք, որ այս ամռանը «Ֆուլհեմը» գլխավորել է Ալվարո Արբելոան, որը նախկինում աշխատել է «Ռեալի» երիտասարդական և գլխավոր թիմերի հետ: Իսպանացի մասնագետը քաջածանոթ է Գարսիայի և Պալասիոսի խաղային որակներին ու հնարավորություններին:
























































