Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել ՄԼՍ տեղափոխվելու վերաբերյալ.
«Ինձ համար հետաքրքիր տարբերակ է: Լիգան բարձր մակարդակի վրա է ու շարունակում է զարգանալ: Շատ խաղացողներ կան, որ ցանկանում են խաղալ ՄԼՍ-ում: Արձակուրդներին ես շատ հաճախ մեկնում եմ Լոս-Անջելես՝ գոլֆ խաղալու»,-ասել է Բեյլը:
Խաղացողը հիշել է նաև այն դրվագը, երբ Ուելսի հավաքականի կազմում տոնում էր Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելը՝ «Ուելս, գոլֆ, Մադրիդ գրությամբ» դրոշով.
«Դրոշը ես համացանցում տեսել էի շաբաթներ առաջ: Ես հասկանում եմ, որ մարդիկ տեսնում են այն, ինչ ցանկանում են տեսնել, բայց այդ պահին ես ժպտում էի, քանի որ նվաճել էինք եզրափակիչ փուլի ուղեգիր»,-պարզաբանել է Բեյլը: