Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցի իր էջերում հայտնել է փարիզյան ՊՍԺ-ի նոր ձեռքբերման մասին։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն և «Մոնակոն» համաձայնության են եկել 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Մագնես Ակլիուշի տեղափոխության շուրջ։ Փարիզյան ակումբը հարձակվողի տրանսֆերի դիմաց կվճարի 50 միլիոն եվրո։ Նախատեսվում է, որ հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո նոր ակումբի հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2031 թվականի ամառ։
Ակլիուշն իր ողջ կարիերայի ընթացքում՝ վերջին 9 տարիներին, հանդես է եկել «Մոնակոյի» կազմում։ Մոնեգասկների գլխավոր թիմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 139 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 28 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Մասնավորապես, նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 43 խաղի՝ իր ակտիվում գրանցելով 7 գոլ և 10 գոլային փոխանցում։
Նշենք, որ ՊՍԺ-ի համար սա 2026 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի երկրորդ ձեռքբերումն է՝ հուլիսին իտալական «Միլանից» դարպասապահ Ալեսանդրո Լոնգոնիի տեղափոխությունից հետո։


























































