«Չելսին» հայտարարեց «Քրիսթալ Փելասի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Մաքսենս Լակրուայի հետ պայմանագիր կնքելու մասին:
26-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2032 թվականը և կմիանա թիմին 2026/27 մրցաշրջանի մեկնարկին։
Անցյալ մրցաշրջանում Լակրուան ակումբի կազմում անցկացրել է 55 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում:
Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի արժեքը կազմել է 60,7 մլն եվրո։

























































