Հուլիսի 17-ին, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես փոխեց ակումբային գրանցումը: 22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆե»:
Հուլիսի 26-ին Ռանոսը «Տեներիֆեի» կազմում խփեց իր առաջին գոլը՝ «Մարինո» թիմի հետ ստուգողական հանդիպմանը։ Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Ռանոսը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու խփել է առաջին խաղակեսում միակ գոլը։ Երկրորդ խաղակեսում «Տեներիֆեն» խաղադաշտ է դուրս բերել մեկ այլ կազմ։
Նյութը գրելու պահին «Տեներիֆեն» հաղթում է մրցակցին 4-0 հաշվով։
Նշենք, որ Ռանոսի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե թիմը նվաճի բարձրագույն խմբի ուղեգիր:



























































