«Ուոթֆորդը» հաստատել է «Հավրի» կիսապաշտպան Պապե Գուեյեի հետ պայմանագրի կնքումը:
21-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «եղջյերուների» հետ նախատեսված է 5 տարի ժամկետով: Ֆուտբոլիստը կմիանա անգլիական ակումբին ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը «Հավրի» հետ:
Ֆրանսիացու տրանսֆերը կարելի է համարել 2020/21 մրցաշրջանի ԱՊԼ-ի առաջին պաշտոնական տրանսֆերը։
Երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 1,6 մլն եվրո։ Ֆուտբոլիստը ժամանկին հանդես է եկել Ֆրանսիայի Մ19 հավաքականում։