Ըստ BBC-ի, անգլիական «Ուոթֆորդը» առաջարկել է իր տնային մարզադաշտը օգտագործել Անգլիայի ազգային առողջապահական ծառայությանը՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը:
The Vicarage Road Arena գտնվում է Ուոթֆորդի Կենտրոնական հիվանդանոցի հարևանությամբ: Առողջապահության ոլորտի մասնագետները կարող են մարզադաշտում կազմակերպել այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են բժշկական դասընթացները և հանդիպումները:
«Ուոթֆորդի» նախագահ Սքոթ Դաքսբերին ասել է, որ ակումբը կանի հնարավոր ամեն ինչ՝ առողջապահության ոլորտի մասնագետներին աջակցելու համար: