Պերվիս Էստուպինանը «Օսասունայի» կազմում տպավորիչ մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Ուոթֆորդ»։ Նրա իրավունքները պատկանում են անգլիական ակումբին։
Marca-ն տեղեկացնում է, որ Էստուպինանի տպավորիչ խաղը չի վրիպել եվրոպական թոփ ակումբների ուշադրությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Էստուպինանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան»։